«Երջանիկ միասին». Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարը

14:11   8 հուլիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված է դստեր ու ամուսնու հետ։ «Երջանիկ միասին»,- գրել է Լուսինե Թովմասյանը։ Նա մեկ այլ հրապարակմամբ շնորհավորել է ամուսնուն, որը նշել է ծննդյան օրը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել՝ նշելով, որ ընտանիքն, իսկապես, գեղեցիկ է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ Լուսինե Թովմասյանը հրապարակել էր գեղեցկուհի դստեր լուսանկարը։ «Դե արի ու մի գժվի։ Իրականում Արիանան այդքան էլ շատ չի սիրում նկարվել, բայց այս անգամ նա խնդրեց»,- գրել էր նա։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին շռայլել, իսկ նրանցից մեկը գրել էչ. «Գեղեցկուհի, ճիշտ մայրիկի նման»։



© NEWS.am STYLE