Միխայիլ Գալուստյանը ջերմ շնորհավորել է կնոջը ծննդյան օրվա առիթով

13:13   8 հուլիսի, 2019

Միխայիլ Գալուստյանը մշտապես հայտնի է եղել աղջիկների շրջանում, իսկ ճանաչում ձեռք բերելուց հետո կանանց կողմից Միխայիլի հանդեպ ուշադրությունը մի քանի անգամ մեծացել է։ Սակայն նրա անձնական կյանքում վաղուց ամեն ինչ կարգին է. նա երջանիկ է ամուսնական հարաբերություններում, նրա ընտանիքում երկու դուստրերն են մեծանում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Михаил Галустян (@m_galustyan)

Սիրելի կնոջ ծննդյան օրվա եւ իրենց ամուսնության 12-ամյակի առիթով Գալուստյանը հերթական անգամ սեր է խոստովանել նրան։ «Ինչպե՞ս կարելի է չսիրել նրան։ Նա պարզապես նվեր է ճակատագրի կողմից։ Վիկտորյա Գալուստյան, շնորհավորում եմ ծննդյանդ օրը։ Այսօր արդեն 12 տարի է, ինչ մենք ամուսնացել են։ Վիկտորյա Վիկտորովնա, իմ Պոբեդա Պոբեդովնա։ Շնորհակալություն այսպիսի քաղցր դուստրերի համար»,- հրապարակումը մեկնաբանել է Միխայիլը։

На фото: Михаил Галустян с женой

Գալուստյանի շնորհավորանքին միացել են բազմաթիվ աստղեր՝ Արթուր Դավլետյարով, Յանա Ռուդկովսկայա, Յուլյա Կովալչուկ, Ալեքսանդր Ռեւա, Սոսո Պավլիաշվիլի եւ երկրպագուներ։  «Վիկուլյա, ծնունդդ շնորհավոր։ Առողջ եւ երջանիկ եղիր։ Շնորհավորում եմ նաեւ իմ սիրելի Գալուստյաններին ամուսնության հոբելյանի առիթով», «Հրաշալի աղջիկ։ Շնորհավոր քո ու մեր սիրո ծննյդան օրը», «Միշա, Աստված պահի ձեր սերը»,- գրել են նրանք։

Հիշեցնենք՝ Միխայիլը Վիկտորյա Շտեֆանեցի հետ ծանոթացրել է 15 տարի առաջ կրասնոդարյան ակումբերից մեկում, եւ այդ ժամանակներից ի վեր՝ նա դարձել է Գալուստյանի միակ եւ ամենասիրելի կինը։ Միխայիլ Գալուստյանի կինը ծանոթության պահին 16 տարեկան էր եւ սովորում էր Կուբանի համալսարանում։ Գալուստյանի խոսքով՝ մինչ նա 18 տարեկան չի դարձել, իրենց կապել են միայն ընկերական հարաբերությունները։

Картинки по запросу галустян дети фото

Այժմ Վիկտորյան եւ Միխայիլն ապրում են Մոսկվայում եւ դաստիարակում են երկու հրաշալի աղջիկներին՝ Էսթելային եւ Էլինային։ Հայտնի զույգի երեխաները մանուկ հասակից սպորտով, երաժշտությամբ եւ պարերով են զբաղվում, ինչպես նաեւ օտար լեզուներ սովորում։



© NEWS.am STYLE