Մարգարիտա Սիմոնյանը երկրպագուներին ցնցել է ճակնդեղով պատրաստված «Նապոլեոն»-ի բաղադրատոմսով

14:35   8 հուլիսի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շատ է սիրում պատրաստել, սակայն խիտ գրաֆիկի պատճառով հաճախ չի ստացվում ուրախացնել ընտանիքին. միայն կիրակի օրերին։

«Ցավոք սրտի, պատրաստում եմ գրեթե միայն հանգստյան օրերին։ Փոխարենը արդյունաբերական մասշտաբներով։ Կիրակի օրերին սեղանի շուրջ սովորաբար հավաքվում է 15-20 մարդ՝ հարազատներ ու ընկերներ, եւ մենք որոշակի խոհանոցի ճաշատեսակներ ենք պատրաստում»,- մի անգամ խոստովանել է Սիմոնյանը։  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Այս անգամ նա իսկապես որոշել է զարմացնել հետեւորդներին. լրագրողը կիսվել է նապոլեոնի բաղադրատոմսով՝ պատրասված եփած ճակնդեղից։ «Այսօր կպատրաստենք «Նապոլեոն» եփած ճակնդեղից, նշի թերթիկներից եւ գորգոնզոլայից։ Համապատասխանում է բորբոսով ցանկացած պանիր։ Մինչ այդ ճակնդեղը եփում ենք գազօջախում, ավելացնում աղ եւ կիտրոնի հյութ»,- գրել է Սիմոնյանը։

Ապա Մարգարիտայի խոսքով՝ սոխը հարկավոր է կտրատել կիսաշրջանաձեւ եւ տապակել թարմ ծոթորով։ «Ճակնդեղի վրա դնում ենք գորգոնզոլա (կարելի է բորբոսով ցանկացած պանիր), սոխ, նշի թերթեր (վաճառվում են օնլայն խանութներում) եւ կրկնում ենք շերտը»,- այսպես պատրաստվում է արտասովոր «Նապոլեոնը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)



© NEWS.am STYLE