Կարճ շորտ եւ պիջակ. Լիա Զախարյանի ոճային կերպարը

18:43   8 հուլիսի, 2019

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է «Զվարթնոց» օդանավակայնի ֆոնին։ Նա ջինսե կարճ շորտ է կրում, որը համադրել է թափանցիկ բուլզի եւ սեւ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկ կոշիկները եւ արեւային ակնոցը։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում նա սպիտակ վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր փոքրիկ ականջօղերի հետ։ Լիան գեղեցիկ դիմահարդարմամբ էր, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Երիտասարդ դերասանուհու երկրպագուները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում։



© NEWS.am STYLE