Սիարան խորը լանջաբացվածքով լողազգեստով հանգստանում է Ֆիջիում

19:39   8 հուլիսի, 2019

Ամերիկացի 33-ամյա երգչուհի եւ մոդել Սիարան երկրպագուներին ուրախացրել է գայթակղիչ լուսանկարներով։ Երգչուհին լուսանկարներում խորը լանջաբացվածքով լողազգեստ է կրում։

Սիարան կիսվել է լողափնյա լուսանկարներով։ Նա սեւ, խորը լանջաբացվածքով լողազգեստ է կրում, որը ցուցադրում է երգչուհու կազմվածքը։ Երկրպագուները հիացել են նրա կազմվածքով։ «Կրքոտ աղջիկ», «Դու իդեալական ես», «Ինչպիսի ոտքեր, ինչպիսի մկաններ»,- Instagram-ում հրապարակված լուսանկարները մեկնաբանել են երկրպագուները։

Երգչուհին ամուսնու՝ 30-ամյա Ռասել Ուիլսոնի հետ հանգստանում է Ֆիջիում։ Սիարան ամուսնության հոբելյանի առիթով կիսվել է նաեւ հովոլակով, որում պատկերված են ընտանեկան կյանքի ամենասրտառուչ պահերը։ Զույգը դաստիարակում է դստերը՝ Սիենային։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ciara (@ciara)

Աղբյուրը՝ Graziamagazine



© NEWS.am STYLE