Իննա Խոջամիրյանը՝ հմայիչ կերպարում

20:44   8 հուլիսի, 2019

Երիասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Լուսանկարը հրապարակվել է դերասանուհու միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Իննան, որն «Էլենի օրագիրը 2» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, կապույտ զգեստ է կրում եւ վարդագույն քող։ Կերպարն ամբողջացնում է արտահայտիչ շպարը, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր շքեղ ու նուրբ  կերպարում։ Սեւ-սպիտակ է լուսանկարում Իննան կրում  էր մեջքի հատվածում բաց զգեստ։ Հրապարակմանը կից դերասանուհին անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Լռություն»։



© NEWS.am STYLE