Ֆադեեւի հետ սիրավեպի մեղադրանքներից հետո Սերյաբկինան լուսանկարվել է առանց ներքնազգեստի

16:47   8 հուլիսի, 2019

«Սերեբրո» խմբի նախկին մենակատար Օլգա Սերյաբկինան շատ է սիրում ցուցադրել մարմինը, ինչի հետեւանքով համացանցում նույնիսկ տեղեկություններ էին տարածվել երգչուհու մութ էսկորտային անցյալի մասին։

Ավելի վաղ 34-ամյա Ելենա Տեմնիկովան անկեղծ հարցազրույց էր տվել Իրինա Շիխմանին «А поговорить?» Youtube-յան շոուի շրջանակներում, որի ընթացքում պատմել է Մաքսիմ Ֆադեեւի եւ Օլգա Սերյաբկինայի գաղտնի սիրավեպի մասին, եւ այդ լուրերի ֆոնին գեղեցկուհին Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որում ամբողջովին մերկ է։

Սեւ-սպիակ լուսանկարում նա պատկերված է նստած վիճակում եւ առանց ներքնազգեստի է։ Սերյաբկինան  մերկ կուրծքը միայն մի փոքր ծածկել է ձեռքերով։ Թեեւ լուսանկարը մգեցված է. արտիստի կազմվածքը լավ է երեւում։ «Օլգա Յուրեւնա, ի՞նչ եք անում», «Այ քեզ բարի գիշեր», «Դու երազանք ես»,- գրել են հիացած երկրպագուները։

Картинки по запросу серябкина

Սերյաբկինայի եւ պրոդյուսեր Մաքսիմ ֆադեեւի սիրավեպի մասին տեղեկությունների ֆոնին որոշ հետեւորդներ կարծել են, որ լուսանկարի հեղինակը հենց նա է։ «Կարծես թե Ֆադեեւն է լուսանկարել»,- գրել է նրանցից մեկը։



© NEWS.am STYLE