«Վերջին օրերն էնքան լարված էին պարբերաբար կրկնվող երկրաշարժի պատճառով...». Արմինկայի գրառումը

21:39   8 հուլիսի, 2019

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, անդրադարձել է երկրում տեղի ունեղած երկրաշարժին։

Instagram-յան էջում հմայիչ երգչուհին նոր լուսանկար է հրապարակել ու գրել. «Վերջին օրերն էնքան լարված էին պարբերաբար կրկնվող երկրաշարժի պատճառով, որ սոցցանցերի հավես ու տրամադրություն բացարձակ չկար... Էսպիսի իրավիճակներում մի տեսակ վերանայում ու վերագնահատում ես շա՜տ բաներ:  Իսկ ամենակարեւորը՝ մի անգամ եւս գիտակցում ես անզոր ու չնչին լինելդ՝ բնական աղետի դեմ....»։

Հիշեցնենք՝ երգչուհին ավելի վաղ շնորհավորել էր ԱՄՆ Անկախության օրվա առիթով։ «Այսօր Ամերիկայում տոնում են Անկախության օրը։ Արդեն 3 տարի ես ապրում եմ այս երկրում՝ որպես օրինական ու լիիրավ բնակիչ եւ շնորհակալ եմ դրա եւ էլի շատ ուրիշ բաների համար։ Շնորհավո՜ր Անկախությանդ Օրը, Ամե՜րիկա»,- հրապարկված լուսանկարի մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE