Թրամփի որդին Nike-ին խորհրդային գլխավոր խորհրդանիշով սպորտային կոշիկներ է առաջարկել

22:12   8 հուլիսի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին քննադատել է աշխարհում սպորտային իրերի ամենամեծ արտադրողի՝ Nike-ի որոշումը դադարել թողարկել ամերիկյան առաջին դրոշով սպորտային կոշիկների թողարկումը։ Նա սարկազմով ընկերությանն առաջարկել է կազմակերպել խորհրդային սիմվոլիկայով սպորտային կոշիկների թողարկումը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի էջում։

Картинки по запросу trump nike

«Եթե հեղափոխական Բեթսի Ռոսը չափազանց վիրավորական է՝ հունիսի 4-ի հիշատակը հարգելու համա, հնարավոր է՝ Nike-ը պետք է դիտարկի սա... Կարծես թե դա ավելի է համապատասխանում նրանց հայացքներին»,- նշել է Թրամփն ու հրապարակմանը կցել կարմիր սպորտային կոշիկը՝ խորհրդային սիմվոլի պատկերով։

Nike ընկերությունը դադարեցրել է ԱՄՆ առաջին դրոշի պատկերով սպորտային կոշիկի վաճառքը հանրության կողմից քննդատության պատճառով, քանի որ «Բեթսի Ռոսը» որոշ կազմակերպությունների կողմից նացիոնալիզմի խորհրդանիշ է համարվում։

Картинки по запросу «Флаг Бетси Росс»

Գրառման մեկնաբանություններում Թրամփ կրտսերին հանդիպմանել են անաքաղաքավարիության համար՝ նշելով, որ պետական կամ այլ հարգելի սիմվոլիկան կոշիկների վրա կրելը հարգանքի բացակայություն է նշանակում։ Սակայն որոշ օգտարերերի մուրճով ու մանգաղով սպորտային կոշիկների գաղափարը դուր է եղել. նրանք գրել են, որ հաճույքով մի զույգ կգնեին իրենց համար։



© NEWS.am STYLE