Ահ ու սարսափ. Անջելիա Ջոլին նիհարությամբ կրկին վախեցրել է երկրպագուներին (ֆոտո)

11:12   9 հուլիսի, 2019

Հոկտեմբերին վարձույթում կհայտնվի «Մալեֆիսենտա. խավարի տիրուհին» ֆիլմը, որի գլխավոր դերում Անջելինա Ջոլին է։ Իհարկե, հանրությունը սարսափահար է նկարահանումների ընթացքից հրապարակված լուսանկարներից…

Առհասարակ, վերջին շրջանում Ջոլիի վրա շատ բան է ծանրացել՝ սկանդալային ամուսնալուծություն Բրեդ Փիթի հետ, առողջական լուրջ խնդիրներ, այդ թվում անորեքսիա։ Կարծես թե այդ պատճառով են վերջին լուսանկարում Անջելինային որպես ուրավական ընկալել…

Ջոլին լավագույն տեսքը չունի նաեւ էկրանին, թեեւ նրա կերպարի վրա աշխատում են գրիմյորներն ու համակարգչային գրաֆիկայի հեղինակները։ Նրա կազմվածքի առանձնահատկությունները փորձել են բնականորեն ներառել կերպարի առանձահատկությունենրում՝ բարակ ձեռքեր, չափազանց արտահայտված այտոսկրեր։

Սակայն օգտատերերը ափսոսանքով արձանագրում են, որ եթե Բրեդ Փիթի նախկին կինը չզբաղվի իր առողջությամբ եւ մի քանի կիլոգրամով չգիրանա, նրան միայն կմնա տարօրինակ անձանց մարմնավորելը։

Վերջերս Ջոլին հումանիտար առաքելությամբ այցելել է Կոլումբիա։ Փախստականների հետ հանդիպման ընթացքում արված լուսանկարները, որոնք հայտնվել էին համացանցում, շոկ էին առաջացրել նրա երկրպագուների շրջանում։ Նա սարսափելի շատ է նիհարել։

Աղբյուրը՝ EG



© NEWS.am STYLE