«Հինգերորդ կետը» բազմոցից բարձրացնելու ժամանակն է. Սերգեյ Շնուրովը կվարի «Ֆորդ Բոյար»-ը

13:42   9 հուլիսի, 2019

Սերգեյ Շնուրովը կդառնա «Ֆորդ Բոյար» շոուի ռուսական տարբերակի հաղորդավարը, որի նոր եթերաշրջանը կցուցադրի «СТС» հեռուստաալիքը, հայտնում է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։ Նախագծի նկարահանումներն արդեն իսկ սկսվել են Ֆրանսիայում, իսկ հաղորդմանը կմասնակցեն ռուսական շոու-բիզնեսի՝ միանգամից մի քանի հայտնի ներկայացուցիչներ։

Ըստ ավանդույթի՝ կլինի տասը թիմ, որոնք պայքարեն հաղթանակի համար։ Հանդիսատեսը կտեսնի Աննա Սեդոկովային, Վիկտորյա Բոնյանին, Եգոր Դրուժինինին, Ռոզա Սյաբիտովային, Սերգեյ Սվետլակովին, Միխայիլ Շատցին, Էվելինա Բլեդանիսին, Ալյոնա Շիշկովային, Աննա Խիլկեւիչին, Ալեքսանդր Նեզլոբինին եւ այլոց։  

Հայտնի հաղորդման վարողի պարտականությունները կվստահվեն «Լենինգրադ» խմբի ոչ պակաս հայտնի առաջատարին։ Սերգեյ Շնուրովը համաձայնել է մասնակցել շոուին։ «Ինձ համար դա մարտահրավեր է։ Չեմ սիրում մրցություներ, հնարավոր է այն պատճառով, որ մանուկ հասակում շատ եմ սպորտով զբավել։ Բայց ցանկանում եմ զարգացնել մրցակցային հոգին, հերոսներին եւ հեռուստադիտողին վարակել «հինգերորդ կետը» բազմոցից բարձրացնելու եւ սեփական ֆոբիաների հետ պայքարի նետվելու ցանկությամբ»,- ասում է հաղորդավարը։

Ինչ վերաբերվում է նոր հաղորդավարին… հնարավոր է՝ Սերգեյ Շնուրովը «Լենինգրադ» խմբի վերջին շրջագայության մասին հայտարարելուց հետո որոշել է իրեն գտնել հեռուստատեսությունում։ Սա նրա առաջին փորձը չէ, նա արդեն իսկ պատկառելի ֆիլմոգրաֆիա ունի։

Աղբյուրը՝ Teleprogramma.pro



© NEWS.am STYLE