VARDA-ն առաջին անգամ հարսանեկան լուսանկար է հրապարակել

10:47   9 հուլիսի, 2019

Հայազգի պարուհի VARDA-ն առաջին անգամ լուսանկար է հրապարակել ամուսնության արարողությունից։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, պարուհին պատասխանել է հետեւորդներին հարցերին։ «Ամուսնական լուսանկարներ ցույց կտաք՞»,- հարցրել է հետեւորդներից մեկը, ինչին ի պատասխանել VARDA-ն տեղադրել է լուսանկարը։ Կադրում զույգը ջերմ գրկախառնված է։ VARDA-ն միջին երկարության սպիտակ զգեստ է կրում, ձեռքին գեղեցիկ փունջ է։

VARDA Only for Ladies ապրանքանիշի սեփականատեր Վարդանուշ Մարտիրոսյանի ամուսնության մասին հայտնի է դարձել ապրիլին։ Նա Instagram-ի իր էջում հրապարակել էր ամուսնական մատանու լուսանկարը՝ օգտագործելով ինտրիգային «իմ ճշմարիտ սիրավեպ» հեշթեգը։ VARDA-ն այդ հեշթեգով մակագրում էր սիրելիի հետ բոլոր լուսանկարները։ Որոշ օգտատերեր ենթադրել էին, որ հրապարակումն ապրիլմեկյան կատակ է, սակայն VARDA-ն պաշտոնապես հաստատել էր. այժմ նա երջանիկ կնոջ կարգավիճակում է։



© NEWS.am STYLE