Վառ զգեստ. Դիանա Գրիգորյանի ամառային կերպարը

11:45   9 հուլիսի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ ամառային կերպարը։

Լուսանկարը տեղադրվել է նրա Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Դիանան վառ կերպարում է. նա նախապատվություն է տվել դեղին զգեստին։ Դիանան գրեթե դիմահարդարված չէ եւ լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան կանաչ բլուզ էր կրում, որը բաց է ուսի հատվածում եւ սեւ տաբատ։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ «Կյանքը ողբերգություն է, երբ նրան նայում եք խոշոր պլանով եւ կատակերգություն, երբ հեռվից եք նայում...»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE