«Եվս մեկ հրաշք մեր կյանքում».  ինչպես են Արամեն ու Աննա Թովմասյանն իմացել երկրորդ երեխայի սեռը

13:01   9 հուլիսի, 2019

Երգիչ Արամեն եւ նրա կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը երկրորդ անգամ ծնողներ կդառնան։ Այս մասին զույգը հայտնել է Instagram-յան էջում ու նաեւ տեսանյութ հրապարակել, որում պատկերված է՝ ինչպես են նրանք իմանում երեխայի սեռը։

«Եվս մեկ հրաշք մեր կյանքում (դիտեք, թե ինչպես են մեզ խաբել)։ Նշեմ, որ ես նույնպես տեղյակ չեմ եղել, թե ինչ սեռ է»,- Instagram-յան էջում գրել է Աննա Թովմասյանը։

Տեսանյութում երեւում է, որ զույգն ուրախանում է դուստր ունենալու լուրով (մեծ արկղում վարդագույն փուչիկներ էին), սակայն մեկ ժամ անց նրանց տուփ են հանձնում, որում կապույտ մեքենա է, եւ առկա է հետեյալ գրությունը. «Բարեւ մամա, բարեւ պապա, ես Մարատն եմ»։



© NEWS.am STYLE