«Պրեմիերայի էի գնացել»: Բարյացակամ հարեւան. «Սարդ մարդը. տանից հեռու»

20:37   9 հուլիսի, 2019

Պիտեր Փարքերը, հավանաբար, ամենաընկալելի սուպերհերոսներից մեկն է: Սովորական դեռահաս, որը մասերի է բաժանվում նորմալ կյանքով ապրելու ցանկության եւ մարդկության փրկության պարտականությունների միջեւ, որ նրա վրա է դրել Թոնի Սթարքը:

Սակայն այս ամենը մատուցվում է առանց պաթոսի:

Իսկ սյուժեն այսպիսինն է․ Պիտեր Փարքերը ընկերների հետ ուղեւորվում է Եվրոպա ամառային արձակուրդների: Սակայն ընկերախմբին հազիվ թե հաջողվի հանգստանալ. Պիտերը ստիպված է համաձայնվել Նիկ Ֆյուրիին օգնել բացահայտել ամբողջ մոլորակով մեկ տարերային աղետներ ու ավերածությունների առաջացնող  արարածների գաղտնիքը:

Էքշն

Ինչպես Marvel-ի բոլոր բլոքբասթերներում, էքշն տեսարանները մեծաթիվ են: Դրանք դինամիկ են, գունագեղ, գրավիչ եւ ինչպես միշտ՝ տպավորում են: Այս գործում ստուդիան արդեն աս է:

Հատուկ էֆեկտներ

Ֆիլմում համակարգչային գրաֆիկան բարձունքում է, հեղինակները փառահեղ են ջանացել: Վենետիկի ջրհեղեղը միանգամայն մասշտաբային ու իրական է դիտվում:

Մարտերի տեսարանները տեղի չեն ունենում անապատի մուգ ֆոնին ինչ-որ տեղ, այլ անմիջաբար Եվրոպայի քաղաքների կենտրոնական փողոցներում:

Սյուժե

Ժապավենը կատարելապես թեթեւ, բայց միաժամանակ համապարփակ պատում ունի... Ինձ տանջում էին կասկածները, որ «Սարդ մարդը» խնդիրը չի կատարի, բայց ես սխալվեցի:

Դերասաններ

Բոլոր երկրորդական հերոսները միանգամայն օրգանական են, բայց, ինչպես միշտ, բոլորին իր խարիզմայով ստվերում է Սեմյուել Լ. Ջեքսոնը, նաեւ բավականին ուրախացրեց Զենդեան:

Յուրաքանչյուր նոր ֆիլմով Թոմ Հոլանդն ապացուցում է, որ ինքը թիրախին խփելու իմաստով կատարյալ է՝ ինչպես Պիտեր Փարքերի կերպարում, այնպես էլ Սարդ մարդու:

Ցանկանում եմ նշել Ջիլենհոլի եւ Հոլանդի դուետի մասին: Նրանց փոխգործակցությունը եւ դերասանկան խաղը այս ֆիլմում եղած լավագույնն է:

Միստերիոյի կերպարում Ջեյք Ջիլենհոլին ցանկանում եմ առանձին անդրադառնալ: Նա աներեւակայելի հետաքրքիր է ստացվել եւ մեծ ներուժ ունի Marvel-ի ապագա հերոսների իմաստով:

Սիքվելը հստակ հասկացնում է, որ հիմա Թոնիին փոխարինելու է հենց Սարդ մարդը, որը Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի 4-րդ փուլի գլխավոր դեմքն է: Արդեն «Վերադարձ տուն» ֆիլմից հետո հասկանալի էր, որ Թոնին ցանկանում էր հանուն արդարության պատանի մարտիկից ստեղծել նոր վրիժառուի, առաջնորդի եւ արժանի ժառանգորդի:

Ամփոփում

«Սարդ մարդը. տանից հեռու» ֆիլմն ավարտում է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի 3-րդ փուլը եւ դա կատարում է բարձր նոտայով: Ջոն Ուոթսի կինոնկարը ստացվել է վառ, պայծառ եւ գրավիչ:

Հումորը եւ զվարճալի պահերի հերթագայությունը «բարյացակամ հարեւանի» մասին ֆիլմը դարձնում են թեթեւ եւ հաճելի ամառային բլոքբասթեր:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE