13:14 31 հոկտեմբերի, 2012Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը մեկնել է համերգային շրջագայության: Հոկտեմբերի 28-ին նա համերգով հանդես է եկել Նիժնի Նովգորոդում, 30-ին` Եկատերինբուրգում: Նրա այսօրվա համերգը Տյումենում է լինելու: Նոյեմբերյան համերգաշարը կսկսի ամսի 2-ին ՝ Սամարայից։ Ամսի 3-ին նա ելույթ կունենա Վլադիմիրում, 5-ին` Յարոսլավում, 6-ին` Իվանովոյում, 7-ին` Վոլոգդայում, 8-ին` Ռյազանում, 10-ին` Վոլգոգրադում, 13-ին` Տագանրոգում, իսկ 14-ին` Նովոռոսիյսկում:
Այս մասին երգչուհին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում եւ խոստացել միշտ կապի մեջ լինել ու իր էջն այցելողներին պարբերաբար տեղեկացնել շրջագայության ընթացքի մասին: Դատելով Լիլիթ Հովհանիսյանի էջից` նա իր խոստումը կատարում է եւ պարբերաբար թարմացնում էջը նոր լուսանկարներով ու համերգների մասին գրառումներով:
Շրջագայության մեկնելու առաջին օրերին երգչուհին գրել էր, որ Ռուսաստանում չափազանց ցուրտ է: Այնուհետեւ նա նշել էր, որ ամեն ինչ հիանալի է անցնում, միայն ինտերնետային անորակ կապի պատճառով չի հաջողվում հաճախակի մտնել ցանց: «Հուսամ, որ այսուհետ կապը չի դավաճանի»,- գրել է երգչուհին:

