Ինչպես է Նյու Յորքը տոնել ԱՄՆ-ի Անկախության օրը (ֆոտո)

16:13   5 հուլիսի, 2013

1776 թվականին ԱՄՆ Անկախության դեկլարացիայի ստորագրման օրը յուրաքանչյուր ամերիկացու համար յուրահատուկ է: Բրիտանական թագավորությունից ԱՄՆ-ի անկախացումն այստեղ նշվում է հուլիսի 4-ին:

Սա ազգային տոն է, որը հիշեցնում է 1776 թվականի հուլիսի 4-ին Անկախության դեկլարացիայի ընդունման մասին, որի համաձայն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձավ ազատ եւ անկախ պետություն:

Այդ օրը Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում տոնակատարություններ են. շքերթներ, դիմակահանդեսներ, քաղաքական գործիչների ուղերձներ, համերգներ, ներկայացումներ, ինչպես նաեւ հրավառություն:

Ամերիկացիների մեծ մասն այդ օրը չի աշխատում: Մարդիկ զբոսախնջույքներ են կազմակերպում, հանգստանում են ընտանիքի եւ ընկերների հետ:

Ուղիղ կեսօրին բոլոր նահանգներում այսպես կոչված «միասնության հրավառություն» է տրվում:

Նյու Յորքում օրը նշում են մեծ շուքով:

Այդ օրը բոլոր նահանգներից մարդիկ գալիս են այս քաղաք՝ զբոսնելու, լավ օր անցկացնելու եւ երեկոյան հրավառությունը դիտելու, որ ամեն տարի կազմակերպվում է Գուձոն գետի վրա:

Այս տարի West Side Highway-ում շուրջ 2 մլն մարդ էր հավաքվել՝ շքեղ հրավառությունը տեսնելու համար: Մեզ զարմացրեց պայուսակների եւ ուսապարկերի ոստիկանական ստուգումը:

Հետաքրքիր է, որ մարդկանց հսկայական ամբոխում ճնշում կամ կոպտություն չէր զգացվում: Բոլորը ծայրաստիճան քաղաքավարի էին եւ բարյացակամ: Հրավառությունը խոստացել էին 21.00-ին, բայց այն սկսվեց 21.25-ին: Տեսարանը պարզապես հիասքանչ էր:

Հ.Գ. Չնայած, եթե անկեղծ լինեմ, սեպտեմբերի 21-ին Երեւանում ավելի հետաքրքիր է…

Նիկոլ Հովնկյան



© NEWS.am STYLE