«Միայն պայուսակ ես կրել». Ժաննա Լեւինան պատրաստվում է արեւայրուք ընդունել մե՞րկ վիճակում

16:13   9 հուլիսի, 2019

Երբ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը հայտնվեց Instagram-ում, երկրպագուների շրջանում կասկածներ առաջացան, թե աստղային զույգից ով է ավելի լավ կատակում։ Հումորիստի կինը որոշել է ծիծաղեցնել երկրպագուներին։ Լեւինան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է լողափնյա պայուսակով, որը թաքցնում է լողազգեստի առկայությունը։

«Մերկ» լուսանկարն արվել է հաջող դիրքի շնորհիվ։ Լեւինան մեծ կարմիր պայուսակ է ընտրել, որը գրեթե ամբողջությամբ թաքցնում է մարմինը։ Դրա պատճառով չի երեւում՝ արդյոք Մարտիրոսյանն այլ հագուստ կրում է, եւ տպավորություն է ստեղծվում, թե նա որոշել է արեւայրուք ընդունել մերկ վիճակում։

43-летняя жена Мартиросяна опубликовала снимок «без одежды»

«Այսպես հանդերձարանից դուրս կգաս լողափ։ Մի կողմից լողազգեստ ես հագել, մյուս կողմից՝ միայն պայուսակ»,- գրել է Լեւինան։ Երկրպագուները նշել են, որ Ժաննան հրաշալի տեսք ունի։ Նրանք հաճոյախոսություններ են արել Լեւինային սլացիկ կազմվածքի եւ հարթ արեւայրուքի համար։



© NEWS.am STYLE