«Հազիվ էի շնչում». Սարիկ Անդրեասյանի նախկին կինը ցավոտ է վերապրել բաժանումը

18:16   9 հուլիսի, 2019

Նախորդ տարի Սարիկ եւ Ալյոնա Անդրեասյան զույգը բոլորի համար անսպասելի կերպով ամունալուծվեց։ Այդ ժամանակ դերասանի կինը ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը, սակայն այժմ Instagram-ում հրապարակում է արել, որում երկրպագուների հետ կիսվել է իր զգացմունքներով, որոնք ունեցել է բաժանման ընթացքում։

Հայտնի ռեժիսորի կնոջ խոսքով՝ ամուսնալուծության ընթացքում հազիվ է շնչել ցավի պատճառով, եւ դա ամբողջովին ջախջախել է իրեն։ «Հազիվ էի շնչում ցավի պատճառով։ Ես ոչ թե երկու կես էի լինում, այլ ամբողջությամբ ջախջախված էի։ Ասում են՝ նորից թռչելու համար հարկավոր է հասնել հատակին ու վեր կենալ։ Ինքնուրույն։ Գիտակցաբար։ Ես եղել եմ հատակին։ Մաքրել այն եւ վեր կացել»,- գրել է Անդրեասյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Alena Andreasyan (@alena_andreasyan)

Ընդ որում, նա դեպերսիա չի ապրել, այլ որոշել է տեղի ունեցածից արժեքավոր դաս քաղել։ «Լավ է քեզ նոր զգալ։ Լավ է վստահել քեզ ու աշխարհին՝ անկախ փորձից։ Լավ է հետաքրքրվել կյանքով ու բաց լինել հերթական արկածների համար։ Ամբողջ կյանքը ճամփորդություն է տարբեր ճանապարհներով։ Եվ եթե հարկավոր է վերապրել այդ փորձը, պետք է պարզապես թուլանալ... Հենց նա է նոր հորիզոններ բացում»,- նշել է Ալյոնան։

Алена Андреасян со старшим сыном Марком

Նա հավելել է, որ ընտանեկան ճգնաժամը չպետք է վնասվածք պատճառի, հակառակը՝ այն հուշում է թարմացման անհրաժեշտության մասին։ «Այնպես որ եթե ձեր կյանքում փոփոխություններ են տեղի ունենում, իմացեք՝ դրանք ձեզ տանում դեպի ինչ-որ նոր բան։ Մենք մեծանում ենք հարաբերություններով, գիտելիքներով եւ հետաքրքրություններով, եւ մեզ միշտ խթան է հարկավոր՝ նոր մակարդակի հասնելու համար»,- եզրափակել է նա։

Հետեւորդներն ամբողջությամբ աջակցել են նրան ու հաջողություններ մաղթել։ Սակայն Ալյոնա Անդրեասայանն այդպես էլ չի նշել ամուսնալուծության պատճառը։

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE