«Դոմ 2»-ի աստղի թուրք ընկերը նրա գլուխը հարվածել է պատին

23:06   9 հուլիսի, 2019

Բոլորովին վերջերս «Դոմ 2»-ի աստղ Մարգո Օվսյանիկովան հպարտանում էր, որ հանդիպել է իր սիրուն։ Թուրքիայից գործարարի հետ սիրավեպն արագ էր զարգանում, սակայն նշանադրության կամ ամուսնության մասին հաղորդագրության փոխարեն «Դոմ 2»-ի նախկին մասնակցի երկրպագուներն իմացել են ընկերոջից բաժանվելու անսպասելի որոշման մասին։ Պատճառը ծեծն է. ընտրյալը խանդել է Մարգոյին, ինչից հետո նրա վրա ձեռք է բարձրացրել։

Марго Овсянникова

Օվսյանիկովայի խոսքով՝ ընկերը խանդել է, երբ տեսել է իր մասնակցությամբ տեսանյութը, որը նկարահանվել է Սոչիում։ Տղամարդուն թվացել է, թե Մարգոն չափազանց անպարկեշտ վարքագիծ է դրսեւորել։ Նա սկանալ է բարձրացրել, ապա նրա գլուխը խփել պատին։ Արդյունքում Օվսյանիկովան գլխի վնասվածք է ստացել եւ ստիպված է եղել կլինիկայում հետազոտություն անցնել։ Նա Ստամբուլից հեռացել է միջադեպից անմիջապես հետո։ Նա միանգամից խզել է հարաբերություններն ընկերոջ հետ եւ մտադիր չէ վերադառնալ նրա մոտ։ Նա նշել է, որ լրջորեն անհանգատացել է իր առողջության համար։

После избиения у Марго начались проблемы со здоровьем

Ռուսաստան վերադառնալուց հետո «Դոմ 2»-ի նախկին մասնակցի ինքնազգացողությունը վատացել է՝ գլխացավեր են սկսվել, թուլություն է նկատվել։ Մարգոն որոշել է հետազոտություն անցնել։ «Այդպիսի բաների հետ չի կարելի է կատակել։ Բժիշկները չեն կարողացել հստակ ասել՝ արդյոք ցնցում ստացել եմ, թե ոչ։ Ախտանշանները համընկնում են, սակայն հարկավոր է եւս մեկ անգամ հետազոտություն անցնել։ Բարեբախտաբար, ճաքեր չկան։ Այպես որ ե՛ւ փեսացու չունեմ, ե՛ւ գլուխս է ցավում»,- նշել է նա։

Марго опасалась сотрясения мозга

Օվսյանիկովայի նախկին ընկերոջ մասին շատ բան հայտնի չէ։ Նախկինում նա պատմել է, որ սիրելին 30 տարեկան է, աշխատում է Թուրքիայի խոշոր շինարարական ընկերությունում։ Ընդ որում, համատեղ լուսանկարներում Մարգոն ծածկում էր ընտրյալի դեմքը՝ չցանկանանելով հանրայնացնել հարաբերությունները։

Այժմ, երբ հերթական սիրավեպն արդեն անցյալում է, սկանդալային նախագծի նախկին մասնակիցը մտադիր է կենտորոնանալ կարիերայի վրա։ Վերջերս Մարգոն Դոնեցկում երկու տեսահոլովակ է նկարահանել եւ այժմ եւս մեկ ստեղծագործական անակնակալ է պատրաստում։ Իսկ անձնական կյանքում անհաջողությունների մասին փորձում է չմտածել։

Աղբյուրը՝ Starhit



© NEWS.am STYLE