Միխայիլ Գալուստյանը ցույց է տվել մեծացած դուստրերին

22:07   9 հուլիսի, 2019

Միխայիլ Գալուստյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել դուստրերի հետ։ Կադրում պատկերված են 7-ամյա Էլինան եւ 8-ամյա Էստելլան, որոնք սելֆի են արել ծնողների հետ։ Հրապարակմանը կից հումորիստը հետեւորդներին շնորհավորել է Ընտանիքի օրվա առթիվ։

Михаил Галустян с женой и дочерьми

Լուսանկարն արվել է ինքնաթիռի սրահում։ Գալուստյանների ընտանիքը մեկնել է ճամփորդության։ Արտիստը արեւային մուգ ակնոցով է, դուստրերը երջանիկ նստած են հայրիկի շրջապատում, իսկ կինը կանգնած է դուստրերի ետեւում։

Михаил Галустян с семьей

Միխայիլ Գալուստյանի երկրպագուները զարմացել են աղջիկների եւ իր նմանությամբ։ «Փոքրիկ Գալուստյաշկիներ», «Աղջիկները գեղեցկուհիներ են», «Գեղեցիկ ընտանիք, իսկ փոքր դուստրը հայրիկին շատ նման է»։

Михаил Галустян с дочкой

«Եղեք ընտանեկան, սիրված եւ հավատարիմ», - Instagram-ում գրել է Միխայիլը։ Քնքուշ լուսանկարին կից մեկնաբանություն է թողել նաեւ Ալեքսանդր Ռեւան։ «Համբուրիր աղջիկներին», - գրել է նա։



© NEWS.am STYLE