Թովմաս քահանա Անդրեասյան. «Վարդավառի տոնին նույնիսկ ինձ վրա են ջուր ցողում»

12:28   5 հուլիսի, 2013

Վարդավառի տոնին նույնիսկ ինձ վրա են ջուր ցողում: Այս մասին հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թովմաս քահանա Անդրեասյանը, ով ներկայացրեց սիրված տոնի ծագումը:

«Հայկական ազգային «Վարդավառը» կամ «ծաղկող վարդը» բերրիության եւ բարեկեցության տոն է, որն այս տարի նշվելու է հուլիսի 7-ին: Ես կոչ եմ անում այն տոնելիս միմյանց սիրով եւ հարգանքով վերաբերվել»,- նշեց Անդրեասյանը:

«Վարդավառը» հին պատմություն ունի. ամռանը երաշտի ժամանակ մարդիկ աստվածներից ջուր, անձրեւ էին խնդրում՝ առատ բերքի համար: 4-րդ դարում, երբ Հայաստանը քրիստոնեություն ընդունեց, Գրիգոր Լուսավորիչն այն ներառեց հայկական եկեղեցական տոնացույցում: Դրանից հետո տոնը սկսվեց նշվել որպես հաշտեցման եւ մեղքերի թողության օր:

Արդեն 4-րդ դարից Վարդավառը սկսեց ներկայացվել որպես Տիրոջ Փոխակերպման տոն: Այդ օրն ընդունված է միմյանց վրա ջուր ցողել, որը համարվում է բուժիչ եւ մաքրում է մարմինն ու հոգին:



© NEWS.am STYLE