Արտահայտիչ շպար, հմայիչ կեցվածք․ Սիրուշոյի նոր լուսանկարը

23:33   9 հուլիսի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Իր Instagram-ում Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ երգչուհին ներկայացել է գրավիչ կերպարում։  Սիրուշոն վառ շպարով է, գեղեցիկ հարդարված վարսերով։ Կադրին կից նա անգլերեն եւ հայերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Առաջիկա օրերը բավական ծանրաբեռնված են լինելու՝ հյուրախաղեր տարբեր երկրներում, ելույթներ, մասնակցություն մի քանի կարևոր միջոցառումների և Արմատի նկարահանումներ: Ինչպես միշտ մեր թիմը կփորձի մեր էջերի միջոցով լուսաբանել ընթացքը: Սկսում ենք վաղը»։

Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ դարձել է Վարդուհի Վարդանյանի որդու ընտանիքի կնքամայրը։ Նա լուսանկար  էր հրապարակել Ռուբենի հետ ու գրել. «Ամենահուզիչ օրերից… երեկ ինձ անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Նա ստեղծեց իր նոր ընտանիքը… Ինձ համար էլ չափազանց պատասխանատու ու կարեւոր է այն, որ դարձա այդ գեղեցիկ ընտանիքի կնքամայրը…»։



© NEWS.am STYLE