Գիտի, բայց լռում է. Քորթնի Քարդաշյանը կանխազգացել է Տրիստան Թոմփսոնի դավաճանությունը

10:11   10 հուլիսի, 2019

Քորթնի Քարդաշյանը վաղուց է «ռոմանտիկ լարվածություն»  նկատել 28-ամյա Տրիստան Թոմփսոնի եւ 21-ամյա Ջորդին Վուդսի միջեւ, գրում է Daily Mail-ը։ Հիշեցնենք՝ մարտին հայտնի է դարձել, որ Տրիստան Թոմփսոնը դավաճանել է Քլոեին։

Սակայն ավագ քույրն ավելի վաղ է ինչ-որ վատ բան նկատել. նորությունն այն մասին, որ Քայլիի լավագույն ընկերուհին դավաճանել է Քլոեին եւ իրենց ընկերությունը, նրա համար անակնկալ չէր. նա Թոմփոսի եւ Վուդսի միջեւ մի քանի «տարօրինակ էպիզոդի» ականատես է եղել։ Քորթնին նրանց հետ հաճախ է հայտնվել նույն սենյակում եւ զգացել, որ նրանք «յուրօրինակ» համակարանք ունենք միմյանց նկատմամբ։ «Բոլորս վստահում էինք Ջորդինին եւ նրան ընդունում որպես մեզանից մեկը։ Եվ այդ պատճառով ինձ թվում էր, որ ես սխալվել եմ իմ ենթադրություններում»,- հայտարարել է նա։

Քորթնին իր դիտարկումները մտերիմներին հայտնել է միայն սկանդալից հետո։ «Քիմն ու մյուս քույրերը դավաճանության մասին լուրին անվստահությամբ մոտեցան ու խուսափեցին հանրային մեկնաբանությունւից։ Սակայն Քորթնին հայտարարել է, որ «հավատում է կատարվածին», քանի որ նկատել է Վուդսի տարօրինակ պահվածքը Թոմփսոնի ներկայությամբ»,- գրել է հրատարակությունը։

Այժմ Թոմփսոնը փորձում է վերադարձնել Քլոեի բարեհաճությունը եւ տեղափոխվել է նրան ու դստերն ավելի մոտ։ Իսկ Վուդսը փորձել է հերթել հարաբերությունները Քայլիի հետ։ Աղջիկները դեռեւս չեն վերականգնել ընկերությունը, սակայն Քայլին քույրերին խնդրել է «չթունավորել» նախկին ընկերուհուն։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE