Մայրանալ պատրաստվող Սիլվա Հակոբյանի նոր լուսանկարները

10:49   10 հուլիսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում երգչուհին սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է ցածրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում են շագանակագույն պայուսակը եւ մեղմ շպարը։ Երգչուհին լուսանկարները չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Սիլվա Հակոբյանը սեւ զգեստ էր կրում, իսկ լուսանկարի մեկնաբանություններում գրել էր. «Երեկոյան զբոսանք»։ Կադրերից մեկում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ եւ որպես մեկնաբանություն՝ սրտիկի տեսքով սմայլիկ էր օգտագործել։



© NEWS.am STYLE