Լիլուի ու որդու ջերմ լուսանկարը

12:46   10 հուլիսի, 2019

Երգչուհի Լիլուն կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Լուսանկարը հրապարակվել է Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Լիլուն լուսանկարում պատկերված է որդու հետ։ Նա ջերմ գրկել է որդուն։ Երգչուհին սպիտակ զգեստ է կրում եւ արտահայտիչ շպարով է։ Մեկնաբանություններում նա օգտագործել է «իմ» հեշթեգը։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Լիլուն կարմիր լողազգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Կադրին կից նա մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE