Թագուհի Լետիցիան՝ Carolina Herrera-ի վառ զգեստով

11:42   10 հուլիսի, 2019

Իսպանիայի Լետիցիա թագուհին մասնակցել է Queen Letizia 2019 Awards մրցանակաբաշխությանը, որն անց է կացվել Ալմագրո քաղաքում։ Հանդիսավոր երեկոյի համար Իսպանիայի թագավորի 46-ամյա կինը վառ կերպար է ընտրել։

Թագուհի Լետիցիան միջոցառմանը ներկայացել է Carolina Herrera ապրանքանիշի զգեստով, Tous ապրանքանիշի ականջօղերով եւ Steve Madden-ի բարձրակրունկ կոշիկներով։ Զուսպ դիմահարարումն ու պարզ սանրվածքն ամբողջացնում էին կերպարը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE