Աննա Դովլաթյանի գրավիչ լուսանկարը հանգստից

15:44   10 հուլիսի, 2019

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է հանգստի ընթացքում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան սպիտակ տոպ է կրում եւ նույն գույնի տաբատ։ Կերպարն ամբողջացնում է լայնեզր գլխարկը։ Կադրն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Տեսարան»,- մեկնաբանություններում գրել է Աննան։ Երկրպագուները հաճոյախոսություններ են գրել դերասանուհուն ու նրան բարի հանգիստ մաղթել։ 

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Աննան մեղմ կերպարում էր. նա բաց գույնի դասական հագուստ էր կրում, իսկ կերպարն ամբողջացրել էր դիմահարդարումը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Դերասանուհին խոշոր աքսեսուարներ էր ընտրել՝ ականջօղեր եւ ժամացույց։



© NEWS.am STYLE