«Վիշապներ չեն լինի». նոր մանրամասներ «Գահերի խաղ»-ի պրիկվելից

13:44   10 հուլիսի, 2019

Ամերիկացի գրող-ֆանտաստ Ջորջ Մարտինը մանրամասներ է հայտնել «Գահերի խաղը» սերիալի պատրաստվող պրիկվելի մասին։ Գործողությունները տեղի են ունենում հինգ հազար տարի առաջ իրադարձություններից, որոնք հայտնի են հեռուստադիտողին։

Գրողը հայտնել է, որ նախքան Էյգոնի կառավարումը Վեսթերոսը ոչ թե Յոթ թագավորություն էր, այլ հարյուրավոր փոքրիկ պետություններ, իսկ Լանիստերների տոհմական կալվածքում այլ ընտանիք էր ապրում։ «Լանիստերները դեռ չկան, սակայն Կաստերլի ժայռը հաստատ տեղում է… Այն զբաղված է Կաստերլի ընտանիքով, ի պատիվ որոնց անվանվում է «Գահերի խաղ»-ում»,- պարզաբանել է Մարտինն ու նշել, որ Սթարկերի ընտանիքը ներկայացված կլինի պրիկվելում։

Հեղինակը նաեւ հայտարարել է, որ պատրաստվող ֆիլմում վիշապներ չեն լինի, փոխարենը կլինեն տարօրինակ կենդանիներ՝ գայլեր, մամոնտներ եւ սպիտակ քայլողներ, որոնց հետ հասարակ մարդկանց դիմակայությունը կդառնա սերիալի հիմնական կոնֆլիկտը։

Թեեւ դերասանների անուններն արդեն իսկ հայտնի են (Նաոմի Ուոթս, Նաոմի Էկի եւ Դենիզ Գոֆ), Մարտինն ընդգծում է, որ նրանցից ոչ ոք գլխավոր դերակատարը չէ։ ««Գահերի խաղ»-ում մենք ոչ ոքի չենք նշանակել կնոջ կամ տղամարդու գլխավոր դերում։ Կարծում եմ՝ այս դեպքում եւս նույնը կլինի»,- Entertainment Weekly-ին տված հարցազրույցում պատմել է գրողը։

Լուսանկարները՝ Jeff Kravitz/FilmMagic for HBO



© NEWS.am STYLE