Հայ դերասանուհիներ, որոնք ունեն մոդելային արտաքին (ֆոտո)

14:04   10 հուլիսի, 2019

Երեւի կհամաձայնեք, որ չկա մի աղջիկ, որը կյանքի որոշակի փուլում երազած չլինի մոդել լինելու մասին: Կապ չունի՝ ինչ հասակ ունես եւ ինչ տվյալներ, մոդելի մասնագիտությունը աղջիկների շրջանում միշտ ամենաերանելին է եղել: Մոդելներն ինքնավստահ են, շրջապատն էլ նրանց անկախ ամեն ինչից՝ համարում է գեղեցիկ, նորաձեւ եւ հաջողակ:

Այդ է պատճառը, որ շատ աղջիկներ, որոնք, նույնիսկ, չեն համապատասխանում մոդելային չափանիշների՝ ամեն ինչ անում են մոդել դառնալու համար: Նորաձեւութան աշխարհն էլ այսօր փորձում է հարմարվել աղջիկների երազանքին՝ չսահմանափակելով մոդելային չափանիշները՝ տարիքը, քաշն ու հասակը:

Մինչ շատերը ձգտում են դառնալ մոդել, կան աղջիկներ էլ, որոնք հրաշալի կարող էին նայվել այդ դերում, բայց ընտրել են այլ մասնագիտություն՝ դերասանությունը, որը երբեմն համատեղում են ֆոտոշարքերում եւ գովազդային պաստառներում հայտնվելու հետ: Ներկայացնում ենք մոդելային արտաքին ունեցող հայ հայտնի կանանցից մի քանիսին:

Իննա Խոջամիրյան

Ժաննա Վելիցյան

Սոֆյա Պողոսյան

Նազենի Հովհաննիսյան

Իլոնա Նուրբեկյան

Լուսանկարները՝ հայտնիների Facebook-ից եւ Instagram-ից



© NEWS.am STYLE