«Հոգնել եմ փոխել». Լոլիտայի երիտասարդ ամուսինը հայտնել է երգչուհուց բաժանման պատճառը

15:15   10 հուլիսի, 2019

Լոլիտա Միլյավսկայայի կյանքում, ինչպես հայտնի է, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Վերջերս երգչուհին հայտարարել է, որ բաժանվել է ամուսնուց՝ Դմիտրի Իվանովից։ Նա որոշել էր չմանրամասնել անձնական կյանքի փլուզման պատճառները։ Երկրպագուներն անմիջապես կարծել են, թե սիրելի դավաճանել է երգչուհուն, եւ իբրեւ դա հանգեցրել է բաժանման։ Սակայն արտիստը եւ նրա նախկին ամուսինը հերքել են այդ տեղեկությունները։

Картинки по запросу лолита с мужем инстаграм

Դմիտրի Իվանովը նախ հրաժարվել է մեկնաբանել հայտնի կնոջից բաժանվելու փաստը։ «Դա այն իրադարձությունը չէ, որը հարկավոր է լուսաբանել։ Նա ներքին պատմություն է։ Երկու մարդկանց ընտանեկան պատմություն։ Անհրաժեշտ չեմ համարում ինչ-որ բան պատմել եւ ցուցադրել»,- ասել էր Լոլիտայի նախկին ամուսինը։

Սակայն մի քանի օր անց նա ամեն դեպքում անկեղծացել է։ Դմիտրին պատմել է, որ ամուսնալուծության պատճառ է դարձել Լոլիտայի կամակորությունը եւ ամուսնու կարծիքը լսելու ցանկության բացակայությունը։ «Հոգնել եմ փոխել կնոջս։ Նույն հաջողությամբ կարելի է գլուխը հարվածել պատին։ Նա շարունակել է անել այն, ինչ ցանկացել է»,- «Эксклюзив» ծրագրում պատմել է նա։

Картинки по запросу лолита с мужем инстаграм

Իհարկե, ինչ-որ պահի Լոլտիան սկսել է լսել նրան, սակայն այդ ժամանակ արդեն նա հոգնել ու որոշել վերջ դնել հարաբերություններին։ Ի դեպ, Լոլիտան ակնարկել է, որ ամուսնալուծություն կարող է եւ չլինել։ «Ես եւ Դիման առայժմ ամուսին ու կին ենք։ Բոլորի մոտ էլ ճգնաժամեր լինում են»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք՝ Դմիտրին Լոլիտայի հինգերորդ ամուսինն է։ Նրանք ամուսնացել են 2010թ.-ին։ Երգչուհին բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ հենց այս ամուսնության ընթացքում է իսկական կանացի երջանկություն գտել։ Միլյավսկայայի խոսքով՝ անկախ բազմաթիվ վեճերից՝ Դիմտրիի հետ ապրած յուրաքանչյուր տարի անմոռանալի կանվաներ։



© NEWS.am STYLE