«Դոմ 2»-ի ամենանիհար մասնակիցներից մեկը նախագծի ընթացքում լրջորեն գիրացել է

19:11   10 հուլիսի, 2019

«Դոմ 2» նախագծի մասնակից Նաստյա Ստեցեւյատը նկատելիորեն գիրացել է, ինչը նախագծի հանդիսատեսը չէր կարող չնկատել։ Նաստյան դա չի հերքում եւ խոստովանում է, որ կյանքում երբեք այդպիսի քաշ չի ունցել։ Dom2Life.ru-ի հետ զրույցում Ստեցեւյատն արդարացել է։ «Երբ եկա նախագիծ, 48 կլիոգրամ էի, հիմա՝ 58։ Մեկուկես շաբաթ առաջ 61 կիլոգրամ էի։ Կղզիներում ես լրջորեն գիրացա, փորձում էի դեպրեսիայից ազատվել ուտելու միջոցով այն պատճառով, որ չի ստացվում հարաբերություններ կառուցել։ Դա իմ առավելագույն քաշն էր ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում։

Հիմա ես նիհարում եմ եւ ցանկանում եմ վերդարձնել նախկին կազմվածքս, գոնե 52 կիլոգրամ։ Ճգնաժամային ոչինչ չկա, սակայն այս քաշով ես ինձ լավ չեմ զգում։ Բացի այդ՝ ինձ թվում է՝ ես ավելի գեղեցիկ եմ, երբ նիհար եմ։ Սարսափելի չէ, յուրաքանչյուր կնոջ կյանքում լինում են այդպիսի շրջաններ, երբ նա տխրում է, որ հարաբերություններ չկան ու սկսում է ուտել։ Ես չեմ ամաչում, նույնիսկ լավ է զգալ, երբ գեր ես, ապա նիհարում ես»,- ասել է Նաստյան։

Իհարկե, հետեւորդները նախագծի մասնկցին կոչ են անում չնիհարել՝ հավաստիացնելով, որ այժմյան կազմվածքով նա ավելի սեքսուալ ու գրավիչ տեսք ունի։ «Նաստյա, հարկավոր չէ նիհարել։ Նույնիսկ կարելի է համարձակորեն գիրանալ եւս 10 կիլոգրամով», «Նույնիսկ մի մտածիր դիետայի հետեւելու մասին, այնքան գեղեցիկ կազմվածք ես ձեռք բերել», «Գիրացած վիճակում դու ավելի լավ տեսք ունես»,- միաբերան նշել են նրանք։



© NEWS.am STYLE