Անսպասելի. Իրինա Շեյքի ու Քուփերի հարաբերությունները կործանել է դերասանի մայրը

18:09   10 հուլիսի, 2019

Հայտնի է, որ Բրեդլի Քուփերը սրտահույզ է վերաբերվում մայրիկին։ Հոր մահվանից հետո դերասանը տեղափոխվել է նրա մոտ, որպեսզի վերջինս իրեն միայնակ չզգա։ Քուփերը նրա հետ ներկայանում էր հանրությանը, հայտնվում կարմիր գորգին։ Մի քանի տարի առաջ լրատվամիջոցները հայնտում էին, որ հոլիվուդյան աստղի առաջին ամուսնության փլուզման պատճառը դարձել է նրա մայրը՝ Գլորիա Քուփերը։ Կինը չի սիրել նաեւ Ռենե Զելվեգերին, որի հետ դերասանը սիրավեպ է ունեցել։ Մոդել Սյուկի Ուոթերհաուսի հետ Քուփերը երկու տարի է ապրել եւ արդյունքում կրկին բաժանվել։ Եվ ահա պատմությունը կրկնվել է Իրինա Շեյքի դեպքում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Իրինան սկանդալ է ունեցել սիրելիի մոր հետ, իսկ Բրեդլին ստիպված է եղել ընտրություն կատարել սիրելի կնոջ ու մոր միջեւ, գրում է quien.com-ը։

Похожее изображение

Ամեն ինչ ավարտվել է նրանով, որ արդյունքում ռուս մոդելը դստեր՝ Լեայի հետ մեկնել է Նյու Յորք։ Այս քայլը, իբրեւ, եւս դատապարտման է արժանացել Գլորիայի կողմից։ Նա կարծում է, որ դուստրը պետք է հոր հետ ապրի։ Ոչ այնքան վաղ Քուփերը եւ Շեյքը փաստաբան են վարձել՝ Լեայի հետագա դաստիարակության հետ կապված ծրագիր մշակելու համար։

Похожее изображениеԱվելի վաղ հաղորդվում էր, որ աստղերը հավասարապես կդաստիարակեն նրան, սակայն մի քանի շաբաթ առաջ լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց, որ Քուփերը ցանկանում է հասնել դստեր միանձնյա դաստիարակության։



© NEWS.am STYLE