7 մահացու մեղքեր

21:12   19 հուլիսի, 2019

Այն, որ որոշ արարքներ ունակ են սպանել սերը, առասպել չէ: Մենք բոլորս էլ գիտենք, որ դավաճանելը ու սթրիփթիզի պարուհիների ներքնազգեստի մեջ թղթադրամներ խցկելը վատ ընտրություն է, սակայն կան նաեւ ինքներս մեզ դժբախտացնելու ոչ այդքան ցայտուն ձեւեր: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն արարքների ցանկը, որոնք կործանում են հարաբերությունները: Կարդացեք, հիշեք ու երբեք այդպես մի վարվեք։

Մեղք1-ին. Չափից շատ մի՛ ջանացեք

Կինը միշտ նկատում է, որ դու չափից շատ ես ջանում ու կարող է սխալ հասկանալ դա: Օրինակ՝ նա կմտածի, որ դու հուսահատորեն կառչում ես առաջին իսկ հասանելի տարբերակից: Պետք չէ նրա մոտ տպավորություն ստեղծել, թե հենց նա է լավագույն տարբերակը, որը երբեւէ եղել է ու կլինի քո կյանքում: Թող նա իմանա, որ դու անտարբեր չես նրա նկատմամբ, որ նա քեզ համար առանձնահատուկ է, բայց պետք չէ հենց առաջին ժամադրության ժամանակ նրան հավերժ սեր խոստանալ ու ծնկի իջնել:

Մեղք 2-րդ. Քեզ թուլամորթ մի՛ ձեւացրու

Կանանց մեծ մասը փնտրում է ուժեղ տղամարդու, որը կարող է վերահսկել իրավիճակը: Եթե դու ցույց տաս, որ ենթարկվելու ես նրան, նա կարող է քեզ չհարգել, նույնիսկ եթե շատ ցանկանա: Ու մի կորցրու քո անհատականությունը: Դու նա ես, ով կաս ու նա գիտեր այդ մասին, երբ սկսել է հանդիպել քեզ հետ: Եթե նա կարծի, թե կարող է փոխել դա, դուք մինչեւ կյանքի վերջ քեզ համար վերնաշապիկ ընտրելիս գույնը նրա զգեստի գույնին կհամապատասխանեցնեք:

Մեղք 3-րդ. Մի՛ կորցրու վերահսկողությունը 

Դու պետք է լիարժեք վերահսկես հարաբերությունները, ու քանի դեռ ի վիճակի ես դրանք վերահսկողության տակ պահել՝ արա դա: Մենք չենք խոսում նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին, վարվիր նրա հետ ինչպես հավասարի հետ: Մենք ընդամենն ասում ենք, որ չի կարելի նրան թույլ տալ, որ քո նկատմամբ անհարգալից լինի: Մնա ուժեղ ու հարգանքի արժանի: Երբ կորցնում ես վերահսկողությունը՝ նա սկսում է քեզնից պահանջել, որ դու օրինակ ավելի քիչ ժամանակ անցկացնես ընկերներիդ հետ: Երբ կինը սկսի քեզ լրիվ իր բուռը հավաքել, դիմադրիր, ու քեզ տղամարդու պես պահիր:

Մեղք 4-րդ. Մի՛ կորցրու ինքնավստահությունը

Փաստ է, որ վստահությունը սեքսուալ է, այսպես են համարում թե տղամարդիկ, թե կանայք: Եվ հետո, եթե դու կորցնես ինքնավստահությունդ, նա էլ նույնը կանի: Նա այլեւս քեզ չի վստահի: Եթե կինը չի հավատում, որ դու ունակ ես կատարել քո բոլոր տղամարդկային պարտականությունները, նա սկսում է կորցնել հետքրքրությունը քո նկատմամբ: Դրա համար էլ գլուխդ վեր պահիր, ինչ էլ որ պատահի։ 

Մեղք 5-րդ. Թույլ մի՛ տուր, որ սեքսը ձանձրալի դառնա

Մի օր ձեր սեռական կյանքը կսկսի ձանձրալի ու կանխատեսելի դառնալ ու հենց այդ նույն օրը այդպիսին կդառնան նաեւ ձեր հարաբերությունները: Սեքսը պետք է միշտ թարմության երանգ պարունակի, ձգտեք դրան ամեն գնով: Եթե կինը միշտ անհամբերությամբ սպասում է, թե դու հաջորդ անգամ ինչ կանես անկողնում, նա մեկ ուրիշի մասին երազելու կարիք չի ունենա: Ձգտիր զարմացնել նրան ու կյանքի կոչել նրա սեքսուալ ցանկությունները:

Մեղք 6-րդ, չափից խանդոտ մի՛ եղիր

Հասկացրու նրան, որ քեզ հետաքրքիր են այն տղամարդիկ, որոնք նրան շրջապատում են, բայց խանդը մի դարձրու ձեր կյանքի սովորական մասը: Եթե նա մի քանի տղամարդ ընկերներ է ունեցել դեռ մինչեւ ձեր ծանոթանալը՝ իմաստ չունի այդ կապակցությամբ անհանգստանալ: Միայն դուք երկուսդ եք որոշում, թե ինչն է ընդունելի ձեր հարաբերություններում, դրա համար էլ պետք չէ աջուձախ կարգադրություններ անել, եթե ուզում ես, որ նա քո կողքին մնա: Չե՞ս կարող համակերպվել, որ նա տղամարդ ընկերներ ունի: Ուրեմն քեզ համար ուրիշ կին գտիր:

Մեղք 7-րդ. Մի՛ շատախոսիր

Երբ կինը ասում է, որ ուզում է իմանալ, թե ինչի մասին ես մտածում, նա բառացիորեն դա նկատի չունի: Երբեմն խաղաղ կյանքի ու ընդհանուր երջանկության համար պետք է կարողանալ բերանը փակ պահել: Երբ նա քեզ հարցնում է՝ «դու ուրիշ կնո՞ջ էիր նայում», հերքիր դա, կամ ավելի լավ է հարցրու «Ի՞նչ կնոջ մասին է խոսքը»:

Մեղք 7-րդ. Մի՛ ընկճվիր

Այդքան էլ կարեւոր չէ, թե ինչ ես անում, կարեւորը որ մնաս հետաքրքիր ու առաջնորդվես սթափ դատողությամբ ու այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի: Կանայք չեն սիրում ձանձրալի տղաներին ու նրանց, ովքեր մի բան անելուց առաջ չեն մտածում: Հիշիր, պետք է պատրաստ լինես իրականացնել այդ բոլոր գաղափարները ցանկացած պահի ու անկախ հանգամանքներից:

Եթե դու սկսում ես ինքդ քեզ հարցնել, թե ինչպես պետք է արձագանքես նրա վարքագծին, պարզապես ձգտիր մեր կանոնները ադապտացնել կոնկրետ իրավիճակի: Եթե չի ստացվում, մի անհանգստացիր՝ աշխարհում բազմաթիվ ուրիշ կանայք կան:

Աղբյուրը՝  Kleo



© NEWS.am STYLE