«1991-2019, կարոտել էինք մի տեսակ…». Մկրտիչ Արզումանյան

18:42   10 հուլիսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

View this post on Instagram

1991-2019, կարոտել էինք մի տեսակ … #ԼույսերըՏարան

A post shared by Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan) on

Այս անգամ դերասանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներին։ Նա Instagram-ում սեւ-սպիտակ գունավորմամբ լուսանկար է տեղադրել ու գրել. «1991-2019, կարոտել էինք մի տեսակ…»,- գրել է նա՝ օգտագործելով «լույսերը տարան» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մկրտիչ Արզումանյանը նստած էր սեղանի շուրջ, նրա ձեռքին հեռախոս է։ «Էս անտեր Ստագրամը չի թողում մարդ հանգիստ հաց ուտի»,- մեկնաբանությունեներում գրել է նա։



© NEWS.am STYLE