«Գնացքն, իհարկե, կարող է վերադառնալ, բայց...». Աստղիկ Սաֆարյանի հմայիչ լուսանկարը

20:08   10 հուլիսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել:

View this post on Instagram

A post shared by ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_) on

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է նույն գույնի լայնեզր գլխարկի հետ: Երգչուհին վառ շպարով է. կարմիր շրթներկով ընդգծված են շուրթերը: Աստղիկ Սաֆարյանը խոշոր աքսեսուարներ է ընտրել, իսկ հրապարակման մեկնաբանություններում գրել է. «Գնացքն, իհարկե, կարող է վերադառնալ, բայց կանգառում բոլորովին այլ մարդիկ կլինեն»:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Աստղիկ Սաֆարյանը ներկայացել էր հմայիչ ու ոճային կերպարում։ Նա կրում էր կանաչ եւ սեւ երանգների համադրությամբ զգեստ, վառ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էին ականջօղերն ու թեւնոցները։



© NEWS.am STYLE