Նաստասյա Սամբուրսկայան խորը դեկոլտեով հագուստով ցուցադրել է ճկուն մարմինը

23:03   10 հուլիսի, 2019

32-ամյա դերասանուհի եւ երգչուհի Նաստասյա Սամբուրսկայան իր համար սկանդալային համբավ է ձեռք բերել։ Դերասանուհին իրեն չի զսպում արտահայտություններում։ Այսօր աստղը հերթական անգամ հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ երեկոյան զգեստով ցուցադրելով ճկուն մարմինը։

Այժմ հայտնի սեւահերն իր հանգիստն է վայելում Թաիլանդում։ Նա հիանում է տեղի տեսարժան վայրերով եւ չի մոռանում իր երկրպագուների բազմամիլիոնանաոց բանակին նույնպես դրա մի մասը դարձնել։

Դերասանուհու իր հետ ոչ միայն լողազգեստներ է վերցրել, այլեւ համարձակ զգեստներ։ Սակայն տեսախցիկի առջեւ կերպարանք ընդունելը Սամբուրսկայան համարել է ձանձրալի։ Նա հագել է կանաչ, խորը դեկոլտեով երեկոյան զգեստ եւ ցուցադրել է հնարավորությունները՝ ոտքը բարձրացնելով վեր։

Նաստասյան կադրը հրապարակել է իր Instagram-ի storie բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։

Աղբյուրը՝  Cosmo



© NEWS.am STYLE