Մարդկային ոչինչ օտար չէ նրանց, կամ որտեղ են սնվել Քարդաշյան քույրերը

11:11   11 հուլիսի, 2019

Պարզվում է՝ Քիմ եւ Քլոե Քարդաշյանները սնվում են սովորական մահկանացուների նման. օրերս նրանց նկատել են մթերք գնելիս ճանապարհամերձ սրճարաններից մեկում։ Քույրերն արագ սնունդ են պատվիրել՝ առանց դուրս գալու մեքենայից։

Ընդ որում, կարծես թե քույրերն ամեն դեպքում հրաժարվել են ծանր սնունդից. իրենց համար ըմպելիք ու սառեցված յոգուրտ են պատվիրել։ Նրանք սեւ բլուզներ են կրել՝ անկախ Լոս Անջելեսում շոգ եղանակից։

Պապարացիների լուսանկարներում երեւում է, որ քույրերը լավ ժամանակ են անցկացնում. նրանք ժպտում են միմյանց ու մատուցողին։ Նախքան պատվիրելը Քանյե Ուեսթի կինն ուշադիր ուսումնասիրել է ճաշացանկը։ Իսկ Քլոեն նախապես իմացել է՝ ինչ է ցանկանում գնել։

Չորս երեխաների մայր Քիմը հաճախ է շեղվել ու զբաղվել հեռախոսով՝ պատասխանել է նամակներին ու տեքստային հաղորդագրություններին։ Քլոեին ավելի քիչ զբաղված է եղել. աստղը նոր է ավարտել իր հեղինակային շոուի՝ «Մարմնի վրեժը Քլոե Քարդաշյանի հետ» երրորդ եթերաշրջանի նկարահանումները։ Մոդելն օգնում է ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեցող մասնակիցներին։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo, Newslocker



© NEWS.am STYLE