Էլեգանտ. Ամալ Քլունին՝ վառ զգեստով

12:47   11 հուլիսի, 2019

Կոնսերվատիվ գործնական հագուստ կրել եւ սեքսուալ մնալ հեշտ խնդիր չէ, սակայն այն հեշտությամբ լուծում են Իվանկա Թրամփն ու Ամալ Քլունին։ Հայտնի շիկահերն ու թխահերը գրասենյակային ոճի կանոններ են թելադրում. կրեք վառ երանգներ, սիրեք միագույն հագուստ եւ էլեգանտ կոշիկներ ընտրեք։

Ամալ Քլունին մասնակցել է Լոնդոնում կազմակերպված կոնֆերանսի, որի համար ընտրել է Zac Posen-ի զգեստն ու կարճ պիջակը։ Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի 41-ամյա կինը կերպարն ամբողջացրել է մոխրագույն բարձրակրունկներով եւ թեթեւ դիմահարդարում ընտրել։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Clemens Bilan / Getty



© NEWS.am STYLE