«Նա ինձ ոգեշնչում է ամեն օր». ինչպես է Քանյե Ուեսթն ազդում Քիմ Քարդաշյանի եւ շրջապատի վրա

12:06   11 հուլիսի, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ հպարտանում է 42-ամյա Քանյե Ուեսթով։ Նրա ամուսինն անհավանական հաջողության է հասել բիզնեսում եւ միլիարդատեր դարձել, այդ պատճառով զարդարել է ամերիկյան «Forbes» ամսագրի օգոստոսյան համարը։

Канье Уэст

Բացի երաժշտական ու պրոդյուսերական գործունեությունից՝ 2013թ.-ից Ուեսթն ակտիվորեն զարգացնում է հագուստի ու կոշիկի իր ապրանքանիշը՝ Yeezy։ Քիմ Քարդաշյանն ամուսնուց ետ չի մնում եւ ջանքեր է գործացրում KKW BEAUTY կոսմետիկայի ապրանքանիշի զարգացման համար։ Նա թողարկել է նաեւ մարմինը շտկող ներքնազգեստի իր հավաքածուն։

Ким Кардашьян и Канье Уэст

Քիմն ու Քանյեն փոխանակվում են ստեղածագործական գաղափարներով ու խորդուրդներով, միմյանց օգնում մակետների վրա աշխատելիս, հատկապես գիշերային ժամերին։  Գիշերային խոսակցությունները բավական արգասաբեր են։ «Քանյեն ինձ սովորեցրել է երբեք զիջումների չգնալ եւ իսկապես պատասխանատվություն ստանձնել սեփական քայլերի համար»,- նշել է Քարդաշյանը։

Նա նաեւ ընդգծել է, ոչ ռեփերը դրական ազդեցություն է ունենում ոչ միայն իր, այլեւ շրջապատի վրա։ «Նա մարդկանց ստիպում է անել ամեն հնարավոր բան եւ նույնիսկ իրենց հարմարավետության սահմաններից դուրս, ինչն, իսկապես, մարդկանց օգնում է աճել»,- Forbes-ին տված հարցազրույցում ասել է Քիմը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kris Jenner (@krisjenner)

63-ամյա Քրիս Ջեններն անկեղծորեն ուրախացել է փեսայի համար, որը հայտնվել է «Forbes»-ի շապիկին։ Հոլովակը, որը հայտնում է մեծ հարցազրույցի մասին, Ջենները հրապարակել է Instagram-յան էջում։ «Քանյեն՝ «Forbes» ամսագրի շապիկին»,- հպարտացել է Քրիսը։ Նա հոլովակին ավելացրել է «հպարտ մայր» հեշթեգը։



© NEWS.am STYLE