Անակնկալ. անհայտ անձը մտել է Բուքինգհեմյան պալատ

13:15   11 հուլիսի, 2019

22-ամյա անհայտ տղամարդը մուտք է գործել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի Բուքինգհեմյան պալատ, հայտնում է The Sun-ը։

Եղիսաբեթ Երկրորդ թագոյին այցի ընթացքում քնած է եղել։ Անհայտ տղամարդը զենք չի ունեցել, սակայն տեղի ունեցածը խուճապ է առաջացրել թագավորական նստավայրում։ Միեւնույն ժամանակ, Սքոթլանդ Յարդի աշխատակիցներն այս դեպքն ահաբեկչության փորձ չեն համարում։

Картинки по запросу queen-elizabeth getty

Հրատարակությունը հիշել է Մայքլ Ֆեյգանի պատմությունը, որը տեղի է ունեցել 37 տարի առաջ եւ կարող էր ոգեշնչել տղամարդուն։ 1982թ.-ին գործազուրկ իռլանդայի Ֆեյգանը երկու անգամ անօրինական կերպով մուտք է գործել Բուքինգհեմյան պալատ։ Նա վախեցրել է աղախնին, թանկարժեք գինի խմել, քնել գահին եւ նույնիսկ նստել թագավորական ննջասենյակի մահճակալին։

Երբ երկրորդ մուտքի ժամանակ անվտանգության աշխատակիցները ձերբակալել են նրան, նա հայտարարել է, որ ցանկանում էր ստուգել՝ արդյոք ազդանշանի համակարգը լա՞վ է աշխատում։  Տագնապի ցուցիչը, որը հայտնաբերել է Ֆեյգանի տեղաշարժը, աշխատել է, սակայն անվատնագության ծառայությունը կարծել է, թե այն անսարք է եւ անջատել այն։ Դեպքը համարվում է թագավորական անվտանգութան ծառայության աշխատանքի ամենամեծ զավեշտներից մեկը։

Ավելի ուշ երդվյալների դատարանն արդարացրել է Ֆեյգանին՝ չորս երեխաները հորը, քանի որ փորձագետները նրա մոտ հոգեկան հիվանդություն էին ախտորոշել։

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE