Իվանկա Թրամփը՝ գեղեցիկ զգեստով ու ոճային կոշիկներով

14:49   11 հուլիսի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը Սպիտակ տանը գործնական հանդիպում է անցկացրել։ Իվանկա Թրամփն ամառային օրվա համար էլեգանտ ու հանգիստ կերպար է ընտրել։

37-ամյա շիկահերը մուգ կապույտ զգեստ է ընտրել, որն ընդգծել է նրա բարակ գոտկատեղն ու ցուցադրել երկար ոտքերը։ Կերպարն օգնել են հավասարակշռել սեւ կոշիկները։ Ի դեպ, այս կոշիկները ոչ միայն Իվանկայի, այլեւ Մեգան Մարքլի ֆավորիտն են։ Բացի հարմարավետությունից ՝դրանք ունիվերսալ են եւ համապատասխանում են շրջազգեստներին, տաբատներին, ջինսերին եւ, իհարկե, զգեստներին։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE