Աննա Դովլաթյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը

15:15   11 հուլիսի, 2019

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Նա հանգսիտ է մեկնել ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ եւ արդեն հասցրել է այնտեղից մի քանի լուսանկար հրապարակել։ Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում զույգը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Աննան վառ գույնի զգեստ է ընտրել, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին սրտիկի տեսքով սմայիլ է օգտագործել, իսկ օգտատերերը բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել՝ նշելով, որ զույգը շատ գեղեցիկ է։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սպիտակ տոպ էր կրում եւ նույն գույնի տաբատ։ Կերպարն ամբողջացնում էր լայնեզր գլխարկը։ Կադրն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Տեսարան»,- մեկնաբանություններում գրել էր Աննան։ Երկրպագուները հաճոյախոսություններ են գրել դերասանուհուն ու նրան բարի հանգիստ մաղթել։ 



© NEWS.am STYLE