Զամբյուղ-պայուսակներ. այն, ինչ անհրաժեշտ է այս սեզոնին

12:32   13 հուլիսի, 2019

Ո՞վ ասաց, որ պայուսակները պետք է պարտադիր լինեն կաշվից կամ կտորից կարված։ Ամռանը գերադասելի են նաեւ ծղոտե պայուսակները, որոնք այլ կերպ անվանում են զամբյուղ-պայուսակներ։ Դրանք կարելի է կրել թե քաղաքում շրջելիս, թե լողափին զբոսնելիս։ Հագուստի հետ ճիշտ համադրելու դեպքում, առաջին հայացքից անշուք այս պայուսակը կարող է փոխել օրվա լուքը եւ ոչ միայն ավելի ոճային, այլեւ ավելի ցանկալի դարձնել իր տիրուհուն։

Բնականաբար, այսօր խանութներում առաջարկվում է զամբյուղ-պայուսակների լայն տեսականի: Լավագույններից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Աղբյուրը՝ Vogue



© NEWS.am STYLE