Կոսմետիկայի հայտնի ապրանքանիշի երկրպագուները շոկի մեջ են տոնային կրեմի էրոտիկ գովազդից

15:36   11 հուլիսի, 2019

Կոսմետիկայի ավստրալական Benefit հայտնի ապրանքանիշը զարմացրել է երկրպագուներին։ Ընկերությունը մուլտիպլիկացիոն գովազդային հոլովակ է ստեղծել, որում տոնային կրեմի սրվակը սեռական հարաբերություն է ունենում սպոնժի հետ, հայտնում է The Sun-ը։

 Benefit has defended its 'cheeky' ad showing makeup products appearing to have sex

30 վայրկյան տեւողությամբ հովոլակում, որը հայտնվել է Instagram-ում, կոսմետիկ միջոցները համբուրվում են, ապա նետվում ծածկոցի տակ։ Ավարտին սրվակը ժպտում է ու կրեմ ցողում տեսախցիկի վրա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Benefit Cosmetics CZ (@benefitcosmeticscz)

Անպատշաճ գովազդը սարսափեցրել է հետեւորդներին։ «Սա պարզապես զզվելի է, ամաչեք, Benefit։ Դուք կոսմետիկա եք գովազդում», «Ձեզ մոտ տարօրինակ մարկետինգ է։ Ինչո՞ւ է հարկավոր սեքսուալացնել կոսմետիկ միջոցները», «Թեեւ սա ծիծաղեցրել է ինձ, Benefit-ը պետք է հիշի, որ իր երկրպագուների շարքում դեռահասներ կան»,- գրել են զայրացած երկրպագուները։

Картинки по запросу The promo was advertising the knew Hello Happy products



© NEWS.am STYLE