Լոլիկով պատրաստված դեմքի սնուցող դիմակ

17:18   14 հուլիսի, 2019

Պարզվում է՝ լոլիկը կարելի է օգտագործել ոչ միայն որպես սնունդ, այլեւ դրանից դեմքի սնուցող դիմակ պատրաստել: Այս բանջարեղենի օգտակար վիտամինները բավական շատ են: Դրանց շնորհիվ էլ լոլիկով դիմակից հետո մաշկի գույնը լավանում, իսկ ծակոտիները՝ նեղանում են: NEWS.am STYLE-ն առաջարկում է լոլիկից պատրաստված դիմակ մաշկի երկու տեսակի համար:

Նորմալ մաշկի համար: Լոլիկն օղակաձեւ կտրեք եւ հավասարաչափ դրեք ձեր դեմքին ու պարանոցին: Դեմքը մարլայով ծածկեք եւ դիմակը թողեք 5-10 րոպե: Դրանից հետո դեմքը ջրով ցողեք եւ սնուցող կրեմ քսեք:

Չոր մաշկի համար: Կես լոլիկը հարիչով մանրացրեք, ավելացրեք ձվի դեղնուց եւ մի քանի կաթիլ զեյթունի ձեթ: Լավ խառնեք: Դիմակը քսեք մաքուր դեմքին, իսկ 10 րոպե անց սառը ջրով լվացեք:



© NEWS.am STYLE