Մովսես Երեմյանը հրապարակել է որդու լուսանկարը

16:07   11 հուլիսի, 2019

Դերասան Մովսես Երեմյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջում դերասանը հրապարակել է իր եւ պարուհի Աննա Սիմոնյանի որդու՝ Անրիի լուսանկարը։ Փոքրիկը ջերմ ժպտում է եւ առաջ է բերել հետեւորդների հիացմունքը։ Օգտատերերը բազմաթիվ ջերմ մեկնաբանություններ են գրել։ «Ձեզ նման շատ գեղեցիկ է», «Հրաշք Անրի»,- մեկնաբանություններում նշել են նրանք։

Ավելի վաղ դերասանը հրապարակել էր կնոջ՝ Աննա Սիմոնյանի եւ որդու՝ Անրիի լուսանկարը։ «Անրիի առաջին աշխատանքային օրը մայրիկի հետ»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE