«Ծաղիկներն իմ թուլությունն են». Արմինկայի հմայիչ լուսանկարը

19:15   11 հուլիսի, 2019

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նոր լուսանկար է տեղադրել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Հմայիչ երգչուհին Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում լայն փողքերով տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են վարդագույն կոշիկները, իսկ մեկնաբանությունների հատվածում երգչուհին գրել է. «Ծաղիկներն իմ թուլությունն են»։

Ավելի վաղ երգչուհին անդրադարձել էր ԱՄՆ-ում գրանցված երկրաշարժին։ «Վերջին օրերն էնքան լարված էին պարբերաբար կրկնվող երկրաշարժի պատճառով, որ սոցցանցերի հավես ու տրամադրություն բացարձակ չկար... Էսպիսի իրավիճակներում մի տեսակ վերանայում ու վերագնահատում ես շա՜տ բաներ: Իսկ ամենակարեւորը՝ մի անգամ եւս գիտակցում ես անզոր ու չնչին լինելդ՝ բնական աղետի դեմ....»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE