Մերկ՝ լուսնի լույսի ներքո. Էլզա Հոսկը պրովոկացիոն լուսանկարներ է ցուցադրել

16:55   11 հուլիսի, 2019

Սուպերմոդել էլզա Հոսկը լուսանկարներ է հրապարակել, որոնցում անկեղծ կերպարներում է։ Կադրերից մեկում նա կիսամերկ է եւ կուրծքը ծածկել է ձեռքով։ Լուսանկարները տեղադրվել են սուպերմոդելի Instagram-յան էջում։

Կադրերից մեկում նա երազկոտ հայացքով հեռուն է նայում, պատկերված է առանց հագուստի եւ կուրծքը ծածկել է ձեռքերով։ Լուսնի լույսն ընկնում է Էլզայի սլացիկ կազմվածքի վրա՝ ընդգծելով կազմվածքի բոլոր առավելությունները։ Նրա մարմնին բոդի արտի էլեմենտներ են առկա։

Մոդելն անկեղծ կերպարներն ամբողջացրել է մեծ քանակով աքսեսուարներով՝ թեւնոցներ, մատանիներ եւ կուլոններ։ «Մերկ» կերպարի եզրափակիչ դետալը՝ «սմոքի» ոճով դիմահարդարում, որի ընթացքում շեշտադրվել են այտոսկրերը եւ նյուդ երանգի շրթներկ։

instagram.com/hoskelsa/

Instagram-ի Stories բաժնում աստղը եւս մեկ հանդուգն լուսանկար է տեղադրել։ Հոսկը սեւ փայլուն ժակետ է կրում մերկ մարմնին՝ անկեղծ կերպարն ամբողջացնելով կարճ շորտով եւ խոշոր վզնոցով։



© NEWS.am STYLE