«Հիասքանչ». Անժելա Սարաֆյանը՝ հմայիչ կերպարում

18:15   11 հուլիսի, 2019

Դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով հայտնի է հոլիվուդյան ֆիլմերում մարմնավորած կերպարներով, ներկայացել է գրավիչ կերպարում։

Դերասանուհին, որն առաձնանում է իր ոճով, Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում բաց գույնի զգեստ է կրում, որն ընդգծում է նրա իդեալական կազմվածքը։ Զգեստը բացվածք ունի ոտքի հատվածում։ Դերասանուհին պարզ սանրվածք է ընտրել եւ գրեթե դիմահարդարված չէ։ «Քաղցր երազներ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ 35-ամյա դերասանուհին Անժելա Սարաֆյանը ներկայացել էր երեկոյան, շքեղ զգեստով։ Լուսանկարում հոլիվուդյան հայազգի աստղը զրուցում էր համաշխարհային աստղ երգչուհի Շերի հետ։ Կադրին կից մեկնաբանությունների հատվածում Անժելան գրել էր․ «Ես սիրում եմ քեզ, Շեր»։



© NEWS.am STYLE